
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխվել է, նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Ինչպես հայտնի է` նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավերությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել «Ծառուկյան» Խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։
Այսպիսով, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից վեցն արդեն ազատության մեջ են։