
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար 6 միլիոն դրամ գրավ է փոխանցվել:
Հիշեցնենք` մարտի 20-ին Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: