
Կառավարության հերթական նիստին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կներկայացնի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս:
«Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի շարժական տեխնիկական միջոցներով տեսանկարահանումը և լուսանկարահանումը ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից և կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունը»,-նշված է հիմնավորման մեջ: