ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի լուսանկարը հանել էին անմիջապես նրա հրաժարականից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտարարեց, որ ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. «ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը եւ դրոշը, եւ այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից»:

Սակայն նկատենք, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ՀՔԾ-ում դեռեւս ապրիլի 23-ից հետո իրավիճակ էր փոխվել : Բանն այն է, երբ ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ՀՔԾ-ում մի շարք քննիչներ հանել են նրա լուսանկարը: Այս օրերին քննիչները տատանվում էին՝ ո՞ւմ լուսանկարը կախել՝ նախագահ Արմեն Սարգսյանի՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Բայց, փաստորեն, հարցն ինքնըստինքյան լուծվեց. վարչապետը հրահանգել էր որեւէ պաշտոնյայի նկար չկախել, ու ՀՔԾ-ում դատարկ պատերը մնացին այդպես էլ դատարկ:




Լրահոս