
Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին:
«Ահմատ Արենայում» կայացած մարզմանը ֆուտբոլիստը մասնակցել է անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նախկինում նշվում էր, որ Սալահը կարող է մասնակցել Ռուսաստանի հետ հանդիպմանը, իսկ Ուրուգվայի հետ մրցավեճին մասնակցությունը հարցականի տակ է: