ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ քերական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ քերական գործ է հարուցվել: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:




Լրահոս