Գյումրիում պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Այդ պահանջով այսօր Սուրբ ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքվել են հավատացյալներն ու քննարկել Հայ Եկեղեցում կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ կապված առկա խնդիրների և վերջին զարգացումներ: Առաջարկվել է եռօրյա ծես պահել ու աղոթել, այդ կերպ արտահայտելով բողոքը. «Մենք չենք ասում փողոց դուրս գալը սխալ է, պարզապես ասում ենք, որ սա քաղաքական պաշտոն չէ, եւ այս ճանապարհով չենք ուզում կաթողիկոսը լքի լուսավորչական գահը: Եկեք ծոմ պահենք եւ աղոթենք: Կաթողիկոսը չի հավատում, որ մենք նրան չենք ընդունում, այդ հանգամանքն է անհրաժեշտ նրան հասցնել: Պետք է բացատրենք, որ մենք նրան չենք սիրում»:
Ներկաները պայմանավորվածություն ձեռք բերեցին բոլոր դժգոհությունենրն ու առաջարկները հանձնել թղթին ու ներկայացնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին, որ վերջինս էլ իրենց ասելիքը հասցնի կաթողիկոսին: