Թավշյա Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին:
Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն էր, իսկ ահա մարտի 1-ին` լուսադեմին, ոստիկանության քրեական հետախուզությունը մտել էր Ազատության հրապարակ իբր ստուգումներ անցկացնելու համար:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովհաննես Թամամյանի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մտավախություն չունի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր բացահայտուներ կլինեն, եւ նա խնդիրների առաջ կկանգնի:
-Ոչ մի բանից չե՞ք վախենում, որ հետագայում Ձեր դեմ որեւէ բան կիրականցվի:
-Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն :
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։