«Այդպիսի բան չի եղել… ինձ համար զարմանալի է». Սեյրան Օհանյանի հարցաքննության ծանուցագիրը դեռևս չի հասել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նույնիսկ նշված էր, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, շեշտված էր հատկապես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Օհանյանը պնդել է, որ իրեն որեւէ մեկը հարցաքննության չի հրավիրել: «Այդպիսի բան չի եղել… Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է»,- նշել է նախկին նախարարը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում Օհանյանին ոչ թե հարցաքննել են, այլ հրավիրել են հարցաքննության, պարզապես ծանուցագիրը դեռ ճանապարհին է, տեղ չի հասել: Ենթադրվում է, հենց այսօր էլ նրան կհասնի ծանուցագիրը, ու նախկին նախարարը կգնա հարցաքննության»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս