
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մինչև թավշյա հեղափոխությունը ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինք և «Ելք» խմբակցությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման նպատակով ստեղծվող հանձնաժողովում ներկայացնել համաձայնեցված թեկնածու: Ձևավորվելիք հանձնաժողովը պետք է թեկնածուներից ընտրեր նրանց, ովքեր պետք է համալրեին հակակոռուպցիոն հանձնաժողովը: «Ժամանակ»-ին հատնի դարձավ, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները համաձայնության են եկել առաջադրել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: