Դավաճանները կպատժվեն. Էջմիածնի քաղաքապետը զանգահարել է քաղաքի մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանը ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է քաղաքապետը»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս