ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարկումներ եղան, պարզվում է ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը ունի-չունի ընդամենը 4500 եվրոյի չափ դրամական միջոց ունի: Ավելին՝ Հայրապետյանը եկամուտ չի հայտարարագրել. նա հունվարի 1-ից մինչեւ նախարար նշանակվելը աշխատավարձ անգամ չի ստացել: Ի դեպ, երիտասարդ նախարարը մամուլում իր մասին հրապարակումների վերաբերյալ հայտարարել էր, որ իր դեմ արշավ է ընթանում, եւ դա քաղաքական պատվեր է:
Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ եւ 597 դոլար: Իսկ որպես եկամուտ մշակութային Մակունցը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ընդհանուր կազմել է 1 մլն 551 հազար դրամ: Նրա հայտարարագրից տեղեկացանք, որ բնակարան, տուն, ավտոմեքենա չունի:
Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր: