«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վարդենիս քաղաքի բնակիչ Զարուհի Խաչատրյանը եւ խնդրում է օգնել իր որդուն, քանի որ իր որդու կյանքին վտանգ է սպառնում: Մեզ հետ զրույցում Զարուհի Խաչատրյանը հայտնեց, որ իր որդին ազատազրկման էր դատապարտվել գողության համար եւ 8 ամիս առաջ լրացել էր նրա պատիժը կրելու ժամկետը:
Մոր խոսքով` Սեւանի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը` Գեւորգ Ասատրյանը , որը ունի առողջական խնդիրներ, մարմնական վնասվածքներ է հասցնում իր որդուն, որից հետո իրավապահներին ցուցմունք է տալիս, որ Դավիթ Խաչատրյանը իրեն ծեծել է: Արդկունքում ծեծի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ եւ Դավիթ Խաչատրյանին, որը պետք է 8 ամս առաջ ազատության մեջ լիներ, ծեծի գործով մեղադրանք է առաջադրվում եւ տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ: Վերջինս մայրը նշեց, որ որդի անգամ փորձել է իրեն կյանքից զրկել եւ խնդրում է իրավապահներին օգնել, որպեսզի որդին անդունդը չգլորվի եւ հասնի իր անչափահաս երեխային:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: