ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Քաղաքացին որոշել է իր խնձորի վաճառքն ապահովելու համար նման գովազդ անել` գրելով թավշյա հեղափոխության հայտնի լոզունգը` «դուխով», եւ այն անվանակոչել «Փաշինյան սորտ»: Հետաքրքիր է` այս մեթոդն օգնո՞ւմ է վաճառքին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, երկքաղաքացիություն ունեցող անձն ի՞նչ իրավունքներ ունի Հայաստանի Հանրապետությունում:

Ալվինա Հովհաննիսյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները բացառությամբ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ երկքաղաքացին Հայաստանի համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի:

 

 

ՀԱՐՑ. Մեքենայի գույքահարկը վճարվել է մինչեւ 2003թ: Սեփականատերը գտնվել է ՀՀ-ից դուրս, հիմա մեքենան գտնվում է անսարք վիճակում: Խնդրում եմ ասեք` արդյոք գույքահարկը պետք է վճարվի բոլոր մնացած տարիների համար, թե հնարավոր է որոշ ժամանակահատված չհաշվարկվի:

Սարգիս Եփրեմյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը uեփականության իրավունքով նույն oրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող գույքի համար նույն oրենքով uահմանված կարգով եւ չափով համապատաuխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեuական գործունեության արդյունքներից, իսկ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 23.06.2003 թվականի «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մաuին» հրահանգի 1-ին կետի համաձայն` անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից եւ տեխնիկական վիճակից` մինչեւ Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով եւ ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային արտոնությունները uահմանվում են oրենքով, եթե առանձին հարկատեuակների մաuին oրենքներով այլ բան նախատեuված չէ:




Լրահոս