ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ

Երեկ «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները շրջափակել էին Գլխավոր դատախազության շենքի մուտքերը. նրանք պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: «Մեր նորանշանակ վարչապետը, երբ որ հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նրան ենթակա մեկը ոտնահարում է իրականությունը եւ հայտարարում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, հիմք է տալիս մեզ մտածել, որ այն կառույցը, որն այդտեղ տարիներ շարունակ գործել է ապօրինի, ցանկանում է` նորից վերադարձնի Սերժ Սարգսյանի ռեժիմը: Մինչեւ դատախազը հրաժարական չտա, էս կառույցը չի կարող աշխատել, որովհետեւ այն չի աշխատում ի շահ ժողովրդի»,-նշել են ցուցարարները:

 

 

 

ՀԱՐՑ. Դիմել եմ մանկավարժական թոշակի անցնելու համար, եւ ինձ սոցիալական բաժնից տեղեկացրել են, որ իմ աշխգրքույկում արտադրական վարպետի ուսուցման փոխարեն գրված է վարպետ: Դա է պատճառը, որ ինձ չեն տրամադրում մանկավարժական թոշակ: Խնդրում եմ պարզաբանել:

Սոնիկ Դավթյան (ք. Դիլիջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, իրավական ակտերով սահմանված պայմանները այնքան էլ քաղաքացիների շահերից չեն բխում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, եթե մաքսազերծման վայրերից ապրանքները անմիջապես առաքվում են գնորդին, ապա նման դեպքում ի՞նչ կարգով է տեղի ունենում առաքման գրքում գրանցման գործընթացը:

Գարիկ Գեւորգյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի դրույթների` մասնավորապես կարգի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետեւյալ ուղեկցող փաստաթղթերով. հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված եւ տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով եւ բեռնառաքման փաստաթղթերով, իսկ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր եւ (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
Կարգի 6-րդ կետին համապատասխան` հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է նույն կարգին համապատասխան վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում եւ ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ գրքերում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա:




Լրահոս