Այսօր Էջմիածնում նախատեսված է բողոքի ցույց ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի: Այս պահին Էջմիածնի հրապարակում, որտեղ նախատեսված է հանրահավաքը, ընթանում են նախապատրաստական աշխատանքները, քանի որ այսօր այստեղ նաև համերգ է նախատեսված հանրահավաքից հետո:
Նշենք, որ Էջմիածնում տարածված տեղեկությունների համաձայն` այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը Արթուր Ասատրյանն է` Դոն Պիպո մականվամբ, ով ևս ներկա է լինելու այսօրվա հանրահավաքին:
Հավելենք, որ երկու օր անց այս նույն հրապարակում տեղի է ունենալու Կարեն Գրիգորյանի համակիրների հանրահավաքը: