Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու ժամ տևած ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ:

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ», – ասաց նա:

Է. Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է:

«Մենք ուշի-ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը», – ասաց նա:




Լրահոս