«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այլեւս կոալիցիոն գործընկերներ չեն, սակայն Վանաձորի ավագանիում ամեն ինչ առաջվա նման է ընթանում: Մասնավորապես, ավագանու ՀՅԴ եւ ՀՎԿ (այժմ՝ ՕԵԿ) խմբակցությունները շարունակում են մնալ դեռեւս ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողքին եւ չեն փորձում նրան պաշտոնանկ անելու գործընթաց սկսել: Իրենց պահվածքն էլ պատճառաբանում են հայտնի արտահայտությամբ՝ «ինչ անում, քաղաքի համար ենք անում»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական անդամ Արեւիկ Լոքյանն ասել է. «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատելաոճում փոփոխություն չկա: Կարեւոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀԿ-ին, մենք մեր ձայնի տերն ենք»: ՕԵԿ-ից խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ասել է, թե իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխելու»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: