
Կառավարության որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությանկազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել ԴավիթՏոնոյանը, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելՀայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամառողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդիանվանական կազմում: