Նիկոլ Փաշինյանը բարկացավ. «Նոր ժամանակներում պետք է նոր ձևով հարցերը լուծել, ոչ թե հինը տյունինգ անել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում անդրադարձ եղավ ճանապարհային երթևեկության խախտումների հետ կապված հարցերին: Նշենք, որ նախագիծ էր ներկայացվել ճանապարհին նոր տեաախցիկ տեղադրելու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց. «Ես չեմ հասկանում` Հայաստանում երթևեկության կանոնները որևէ մեկը չեղյա՞լ է հայտարարել»:

«Հիմա ասենք՝ ինչ-որ վայրում ծեծկռտուք է եղել մարդկանց միջև: Եկեք մարդկանց վրա տեսախցիկներ դնենք, որ ով որտեղ խախտում անի, արագ, օպերատիվ արձագանքենք: էլ չեմ ասում, որ դեմ ենք ընտանեկան բռնությանը, եկեք տներում տեսախցիկներ տեղադրենք, որ արագ արձագանքենք», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ ինչ էլ ասեն, կասեն ճանապարհների վիճակը վատ է: «Թող նկարեն մարդիկ, ուղարկեն ոստիկանություն: Նոր ժամանակներում քաղաքացին պետք է համագործակցի պետության հետ: Բոլոր տեղերում չի կարելի տեսախցիկներ դնել, պետք է այդ խնդիրները նոր մոտեցմամբ լուծել», – նշեց նա:




Լրահոս