
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանն այսօր մասնակցում է կառավարության հերթական նիստին:
Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարականի մասին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ կապված օրենքի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով: Սակայն հայտնի է, որ մինչ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել նրա հրաժարականի դիմումը: