
ՀՀ կառավարության որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս հարցով որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հովսեփյանն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսին և օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել: