
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մինչ այս հանդիսանում էր նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Սակայն այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց նրան հեռացնել այդ պաշտոնից: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ այս առումով պետք է օրենքի նախագիծ կազմել, սակայն մինչ այդ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: