Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտը. Փաշինյանը՝ Օսիպյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ներկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունն ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարը: Նա նշեց, թե խոսքը վերաբերում է շարժական մեքենաներին, որոնք հատուկ կահավորված են լինելու, որը վարորդներին հնարավորություն է տալու նախապես տեսնել մեքենան:

«Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք, կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք»,- ասաց վարչապետը:

Վարելի Օսիպյանն ասաց, որ հարցը պետք է կարգավորել, որովհետև կան վարորդներ եւ քաղաքացիներ, որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում, ինչը ցույց է տվել իրենց ուսումնասիրությունները:

Վարչապետն ասաց, թե պետք է հոգ տանել, որ անպատժելիության մթնոլորտը տեղի չունենա:

«Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, նախագիծը բացասական եզրակացությամբ, բայց ընդունվեց կառավարության կողմից:




Լրահոս