ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մշակույթի և ֆինանսների նախարարները բանավիճեցին կառավարության նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը բանավեճի առարկա դարձավ կառավարության հերթական նիստում։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը: Սակայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ կառավարությունը շարժվի հենց այն ուղղությամբ, որն առաջարկում է Ֆինանասների նախարարը:

«Նշված նախագծի վերաբերյալ, ինչպես նաև գանձապետարանի հետ առնչվող հարաբերությունների առումով Մշակույթի նախարարությանը կից մի քանի ՊՈԱԿ-ների արվել են առաջարկներ, որ հարցը առ ժամանակ՝ գոնե 6 ամսով, հետաձգվի, մինչև որ հարցերը լուծումներ կգտնեն»,- ասաց Մակունցը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ համակողմանի քննարկումը տևել է մոտ 10 տարի և նոր քննարկումները չեն ավելացնելու լրացուցիչ փաստարկներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս