
Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ում համարում էին երեկ Էջմիածնում կազմակերպված ցույցերի հեղինակ, քրեական հեղինակություն չէ:
Նա նշեց, թե նրան այդպիսին համարել են ՀՀԿ-ականները, սակայն նա այդպիսին չէ: Դիտարկմանը, որ այսօր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ հարցին, Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե քրեածին տարր ասելով Փաշինյանը նկատի չի ունեցել հենց Արթուր Ասատրյանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: