
Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին:
Վալերիյ Օսիպյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանին, ապա անդրադարձավ հասարակական կագի պահպանման մի շարք խնդիրների, մասնավորապես` գիշերային ակումբների աշխատանքի կանոնակարգմանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղերի դիտման հանրային վայրերում պատշաճ կարգի ապահովմանը, բուքմեյքերական գրասենյակների անվտանգության վերահսկմանը և այլն:
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարվեց ձեռնարկել բոլոր միջոցները նախկին տարիներին կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ծառայության կազմակերպման վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: