ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը բանավիճեցին կառավարության նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բանավիճեցին: Խոսքը տուգանքներին էր վերաբերում:

Վարչապետը նկատել է, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս: «Մի կողմից ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք, թե ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը: Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրել է, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն շուտով կներկայացվեն տուգանքների չափերը նվազեցնելու առաջարկություններ: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասել է Օսիպյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս