Երևանում երթևեկությունը դարձել է խախտումներով լի. վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ չի դադարում դժգոհություններ ստանալ վարորդներից: Նրանց պատմելով` արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու առաջարկից հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է խախտումներով լի: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը հանվել են, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման՝ հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը:

Արդյունքում, ըստ դժգոհող վարորդների` վթարային իրավիճակները շատացել են այն դեպքում, երբ այս շրջանում պետք է թեթեւ երթեւեկություն լիներ` հաշվի առնելով նաեւ այն, որ կրթական հաստատություններում արձակուրդ է, մինչդեռ հակառակն է: Երեկ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթեւեկության կանոնները, հիշեցնելով, որ իրենք ունեն խախտումները կանխելու եւ ռեպրեսիվ մեթոդներ եւ կարող են դրան հասնել երթեւեկության կուլտուրան բարձրացնելու միջոցով:




Լրահոս