«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն: Դեռ ավելին՝ այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել է մեկնաբանել իրավիճակը:
«Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը եւ ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլեւ համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ»,- ասել է պարոն Ղուլյանը մեր թերթին տված բացառիկ հարցազրույցում»։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: