Հեղափոխությունից հետո դատախազների դիրքորոշումը փոխվե՞լ է. ինչու են մեկը մյուսի հետևից ազատ արձակվում քաղբանտարկյալները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀ դատարանները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող անձանց: Հատկանշական է փաստը, որ մինչեւ թավշյա հեղափոխության հաղթանակը նույն այդ անձանց ազատ արձակելու՝ պաշտպանների բոլոր միջնորդություններին մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում: Սակայն հիմա՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատախազները, ընդհակառակը, համաձայնում են միջնորդություններին:

Ու սա այն դեպքում, երբ բուն քրեական գործերով որեւէ բան չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազների վերաբերմունքի փոփոխության պատճառների մասին հարցում էր ուղարկել: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ այսպես է պատասխանել. «Ձեր կողմից նշված գործերով խափանման միջոցների վերաբերալ մեղադրողների դիրքորոշումները հստակ արտահայտվել են դատական նիստերի ժամանակ համապատասխան միջնորդությունների կապակցությամբ նրանց արտահայտված հիմնավորումներում»: Միայն թե անկեղծորեն խոստովանենք՝ դատախազները որպես հիմնավորում որեւէ լուրջ փաստարկ չեն նշել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս