
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իսպանիայի հետ ոչ-ոքին ԱԱ-2018-ի խմբային փուլի առաջին տուրում:
«Իմ ելույթը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Մարդիկ միշտ հավատացել են ինձ, աշխատում եմ երկրիս համար: Փորձում էինք հաղթել:
Ոչ-ոքին արդարացի է, եթե հաշվի առնենք պահերը՝ չնայած Իսպանիան ավելի շատ էր տիրում գնդակին:Պայքարում էինք մինչև վերջ: Իսպանիան մրցաշարի ֆավորիտներից է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: