ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Մշակութային քաղաքի մշակութային խնդիրները. Լիլիթ Մակունցը Գյումրիում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիլիթ Մակունցն ու Շիրակի մարզպետը մշակութային զարգացման հեռանկարներն են քննարկել: Առաջին ծրագիրը կապված է Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հետ: Նախատեսվում է շենքի համար տրամադրել Գյումրու նախկին Գյուլբնկյանի անվան հիվանդանոցի մասնաշենքը: Գյուլբենկյանից բացի նախարարը նաեւ այցելել է հարակից բուժհաստատությունները: Որպեսզի խնդրին մոտիկից ծանոթանա Մակունցը այցելել է նաեւ Երկրագիտական, եղել Գյումրու Սեւ բերդ ամրոցում, ծանոթացել տարածքին ու շտապել Մարզային գրադարան:

Գյումրիում մշակույթի նախարարին ընդունեցին ոչ դռնբաց, բայց դա ոչ թե գյումրեցիների այլ կազմակերպիչների մեղքով էր: Նախօրոք ոչ մի կառույցի ղեկավար տեղեացված չէր եղել նախարարի այցի մասին:
Մակունցը վստահեցրեց, որ հնարավորության դեպքում նախարարությունը կփորձի լուծել նաև Գյումրու համերգային դահլիճի հարցը։ Մշակութային Գյումրին այս պահին համերգային դահլիճ չունի։
Անդրադառնալով Երևան Մինասի որմնանկարներին` նախարարը խոստացավ վերադարձնել դրանք որոշակի ժամանակ անց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս