
Այսօր՝ հունիսի 16-ից մեկնարկեց Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ խաղային օրը: C խմբի առաջին խաղում Ֆրանսիան մրցեց Ավստրալիայի հետ և հաղթեց 2:1 հաշվով:
ՖԻՖԱ-ն հրապարակել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը: Լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը 11-մերտանոց տուգանային հարվածով բացեց հանդիպման հաշիվը:Ֆրանսիացիների առաջին գոլի հեղինակը փոխարինվել է 70-րդ րոպեին: