
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել էջմիածինցի քրեական հեղինակություն Այսօր Արթուր Ասատրյանին, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով: Նրան ԱԱԾ են տարել իր տանից:
ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Դոն Պիպոյի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Այսպիսով, նրան բերման ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Ամենայն հավանականության` նրան մեղադրանք կառաջադրվի: