Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի ձերբակալություններին: Սանասարյանը մասնավորապես գրել է. «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։
Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: