Ինչ իրավիճակ է այս պահին Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող ցուցարարները 22:00-ից բացել են քաղաքի բոլոր փողոցները: Armlur.am-ի հետ զրույցում ցուցարարներից Արմանը նշեց, թե այս պահի դրությամբ քաղաքում հանգիստ իրավիճակ է տիրում և իրեն հետ բոլոր պայքարողներն էլ տանն են:

Արմանը նշեց սակայն, որ այսքանով իրենց ակցիաները չեն ավարտվելու: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե վաղ առավոտից ՝ 10:00-ից, կրկին սկսելու են իրենց ակցիաները՝ Էջմիածնի հրապարակից, փակելով բոլոր կենտրոնական փողոցները, այդ թվում՝ Էջմիածնի քաղաքապետարանի շենքը: Նա հայտնեց, թե վաղը բազմաթիվ ծրագրեր են նախատեսված, սակայն չցանկացավ փակագծեր բացել՝ ասելով, թե իրենց քայլերի մասին կհայտնեն հենց վաղը:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, իսկ այսօր էլ ԱԱԾ-ն հրապարակել է նրա առանձնատան և ամառանոցի խուզարկության կադրերը:




Լրահոս