Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը․ ԿԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ տնօրենները պարտադրված չեն Հայաստանի ղեկավարի նկարը փակցնել:

«Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով:

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:




Լրահոս