Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։
«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։ Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,– գրել է նա։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ գրել է. «Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»։
Հիշեցնենք, որ խուզարկությամբ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվել են դեռևս 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ զինվորներին ուղարկված իրեր, որոնք սակայն տեղ չեն հասել և յուրացվել են գեներալի կողմից: