
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ:
Վանեցյանը ասաց, թե առաջիկայում բացահայտումներ կլինեն: Հարցին, հայտնաբերվածի ճակատագիրը ինչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞ ոչ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի: