
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներ է կատարել մարզպետարաններում:
Արսեն Դարբինյանն ու Տիգրան Բադոյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնում։
Խաչատուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Սոֆիա Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։