ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը վաղն  արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է: Հարցը կառավարությունում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրության 96-րդ եւ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների հիման վրա, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով հանցանք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ հերթական նիստերի ընթացքում պարտադիր քննարկման ենթակա հարցերից է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվում է հունիսի 21-ին, իսկ այս նստաշրջանը, իսկ այս նստաշրջանի հերթական նիստերն արդեն իսկ ավարտվել են, ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը սպառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նախաձեռնելու արտահերթ նիստ, ինչն էլ առաջարկում է ի կատար ածել կառավարության որոշմամբ:

Առաջարկվում է արտահեթ նիստը հումարել հունիսի 19-ին, ժամը 11-ին, որի օրակարգում ներառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման հարցը»:




Լրահոս