
«Դուք կարո՞ղ եք ինձ հարգել, եթե հանկարծ մենք չմասնակցենք ընտրություններին, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով արտահերթ ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու մասին։
Նա վստահեցրեց, որ իրենք մասնակցելու են ընտրություններին: Նա նշեց, որ ինքը դեռևս չի կարող ասել՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն են լինելու, բայց վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող է սթափության բերել ցանկացած ուժի։