Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն ArmLur.am-ին հաջողվեց զրուցել հենց նրա հետ:
«Ես այդքան թուլամորթ մա՞րդ եմ, որ ինքնասպան լինեմ: Ես կենդանի եմ, ինքնասպանության փորձ չեմ արել ու չեմ էլ անելու», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերել էին մեծ թվով զենք և զինամթերք, ինչպես նաև քառօրյա պատերազմի ժամանակ բանակին նվիրաբերած օգնությունը, որից հետո նա ձերբակալվել է:
Արա Գրիգորյանն էլ սոցցանցի իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է տիկին Նազիկը: