
«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամներն այսօր նախաձեռնել էին հանդիպում մի շարք ազատամարտիկների հետ: Դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց հանդիպման նպատակը ԵԿՄ ճակատագրի քննարկման հարցն է եղել:
Պետրոսյանի խոսքով, իրենց նպատակը ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանից տարանջատելն է: «Կարճ ժամանակ հետո մեր ժողովուրդը կտեսնի, որ երկրապահը կդառնա իր սիրելի երկրապահը»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան