
Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ՀՀ գլխավոր դատախազի այս միջնորդությանը կողմ քվեարկեց 81 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր: Անվավեր ճանաչվեց 1 քվեաթերթիկ
Նշենք, որ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը: