
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կան կասկածյալներ, որոնք կկանչվեն հարցաքննության: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելոլով, որ առաջիկայում ձեռք բերված տեղեկություններով կգնահատեն հիմքերը, թե գործով անցնող անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառվեն:
Նրա խոսքով, որոշակի անձանց նկատմամբ արդեն հիմա իրականացվում է հետապնդում, որոնք Մանվել Գրիգորյանի մերձավորներից են:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ձերբակալվի նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատախազն ասաց. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների, այդ թվում նրա կինը: Մեր հետագա գործողությունները դրան համարժեք կլինի»: