
Կատալոնական «Բարսելոնան» չի դադարում Թուրինի «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին ձեռք բերելու փորձերը,- հաղորդում է TodoMercadoweb-ը:
Կատալոնական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Իսպանիայի չեմպիոնը տեղյակ է պահել բոսնիացուն իր հետաքրքրության մասին, սակայն Պյանիչը հայտարարել է, որ իրեն շատ լավ է զգում Թուրինում:«Բարսելոնան» ջանք չի խնայում բարձրակարգ փլեյմեյքեր ձեռք բերելու համար:
«Բարսելոնան» լավ ֆինանսական պայմաններ առաջարկելով փորձում է գայթակղել Պյանիչին: