Աղմկահարույց մանրամասներ ՊՆ-ի բացահայտումներից. ինչ տեղեկություններ է ունեցել Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամանակ դատախազի համաձայնությամբ`ՊԵԿ քննչական վարչության կողմիցորոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի շրջանակներում նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների`ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:

Օրինակ` զորամասերից մեկումպետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատակցրել է համապատասխան շինարարական տեխնիկան զինոնցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել են 9 քառակուսի մետր զինանոց, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամենինչ արել են օրենքի շրջանակներում: Ասել է թե` 1 քառակուսի մետրի համար նախատեսված քարը, շինանյութի համար հատկացված գումարը Ժֆ համապատասխան պաշտոնատար անձինք մեջ-մեջ են արել : Եվ ահա այս ամենը Աշոտ Գրիգորյանը զեկուցել է իր վերադասներին:

Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆկապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որինքնէ անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին : Ինչեւէ,Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:

Եվ ահա իշխանափոխությունից հետո աղմակահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Աշոտ Գրիգորյանը ՊԵԿ քննչականում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որինքն անձամբ իր վերադասներին հայտնել է, որ կատարված չարաշահումները ինքն է բացահայտել եւ այդ մասին անձամբ տեղյակ է պահելիր վերադասներին: Չի բացառվում, որ նրա այս ցուցմունքն է հիմք դարձել, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժինը հարցաքննելու հանար ծանուցումներ է ուղարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Ի դեպ, այս աղմակահարույց բացահայտումը իշխանափոխությունից հետովեր հանելը Պաշտպանության նախարարությունում պատահականչենհամարում:ԸստՊՆ-ումտարածված լուրերի` Աշոտ Գրիգորյանը եւ, առհասարակ, այս գործովմյուս մեղադրյալները քավության նոխազ են, եւ չի բացառվում, որ իրավապահ համակարգը, չարաշահումների այս դեպքին ընթացք տալով, փորձում է պատասխանատվության կանչել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին`այս կերպ հրարավորինս զսպելով նրա ակտիվ գործունեությունը սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:

Քնար Մանուկյան




Լրահոս