
Իտալական «Ռոման» բանակցություններ է վարում ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի հետ,- հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
28-ամյա ֆուտբոլիստին առաջարկվում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ: Պաստորեն տրանսֆերի համար պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման:Այժմ նա տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո:
Պաստորեի տեղափոխության համար «Ռոման» կվճարի 24 միլիոն եվրո: